ԿՈՄԻՏԵ

ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նպատակներն են՝ պետական անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը:

Կոմիտեի խնդիրներն են՝ պետական անտառների արտադրողականության բարձրացման միջոցառումների իրականացման ապահովումը, պետական անտառների կենսաբազմազնության պահպանության ապահովումը, պետական անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման ապահովումը, անտառային հողերի և անտառների վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը:

Անտառային կոմիտեն գտնվում է ՀՀ ք. Երևան, Արմենակյան 129 հասցեում: