2000 հատ ընկուզենու տնկի՝ 2 հա տարածքում․ «Սևքարի անտառտնտեսություն»-ում իրականացվել է հերթական ծառատունկը
Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը երեկ՝ նոյեմբերի 12-ին, մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության տարածքում կազմակերպված ծառատունկին։
Ծառատունկին մասնակցել են նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ, ոստիկաններ:
Ծառատունկն իրականացվել է 2 հա տարածքում, տնկվել է 2000 հատ ընկուզենու տնկի։