Աշխատանքային քննարկում՝ ԱՊՄԿ ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկում-ուսումնասիրությունների վերաբերյալ
Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը նոյեմբերի 23-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որի առանցքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն», «Եղեգնուտի անտառտնտեսություն», «Գուգարքի անտառտնտեսություն», «Լալվարի անտառտնտեսություն», «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2018 թվականի ընթացքում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկում-ուսումնասիրություններն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են Անտառային կոմիտեի աշխատակիցներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, վերոնշյալ անտառտնտեսությունների տնօրենները, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը։