Նախատեսվում է ստեղծել անտառային ոլորտի մասնագետների բազա

Անտառային համակարգի բարեփոխումների շրջանակում և անտառային ոլորտը մասնագետ կադրերով համալրելու նպատակով՝ Անտառային կոմիտեն ծրագրում է ստեղծել անտառային ոլորտի մասնագետների բազա։

Բոլոր նրանք, ովքեր ունեն անտառային ոլորտի մասնագիտական որակավորում,

ոլորտում աշխատելու փորձ, ինչպես նաև՝ անտառային համակարգում («Հայանտառ» ՊՈԱԿ, այդ թվում՝ «Անտառտնտեսություն մասնաճյուղեր») աշխատելու ցանկություն, կարող են.

Իրենց ինքնակենսագրականներն ուղարկել info@forestcommittee.am էլեկտրոնային հասցեին

Դիմել Անտառային կոմիտեի գրասենյակ, անձնակազմի կառավարման բաժին (ք․Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ)

Զանգահարել 010 65 17 38, 010 65 09 66 հեռախոսահամարներով, ժամը՝ 9։00-18։00 (բացի շաբաթ և կիրակի օրերից):

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 − 7 =