Ծառատնկման աշխատանքներ՝ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվել է հերթական ծառատունկը։ Ծառատնկման աշխատանքներն այս անգամ իրականացվել են մասնաճյուղի Կողբի անտառպետության տարածքում։ Ծառատունկին մասնակցել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, անտառտնտեսության աշխատակիցներ։
Շուրջ 1 հա տարածքում տնկվել է մոտ 500 պտղատու ծառ՝ հիմնականում խնձորենի, տանձենի և ընկուզենի: Անտառտնտեսության աշխատակիցների կողմից տարածքն ամբողջությամբ պատվել է փշալարերով։