Անտառային կոմիտեի և «Հայանտառ»-ի մի քանի աշխատակիցներ կմասնակցեն Բելառուսում անցկացվող վերապատրաստման դասընթացի

ՄԱԶԾ «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի աջակցությամբ, Անտառային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի գլխավորությամբ, կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տասն աշխատակից 2019 թվականի հունվարի 20-ին կմեկնեն Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու ԲՀ Անտառային տնտեսության աշխատակիցների վերապատրաստման կենտրոնում անցկացվող դասընթացի:

Դասընթացը կանցկացվի անտառշինության, անտառվերականգնման, հրդեհներից անտառների պահպանության և որստնտեսության կազմակերպման թեմաների շուրջ։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

6 + 8 =