2018 թվականի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնեսություններում գրանցվել է հրդեհի բռնկման 40 դեպք

2018 թվականի ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 «անտառտնեսություն» մասնաճյուղերում գրանցվել է հրդեհի բռնկման 40 դեպք։

«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղում գրանացվել է  1 դեպք՝ 0,002 հա տարածքում։ Հրդեհը ծառերին վնաս չի հասցրել․ այրվել է չոր խոտածածկ տարածք։

«Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 դեպք՝ 4,7 հա տարածքում, որից անտառածածկ՝ 3,9 հա-ում։ Այրվել է բնական 4-րդ դասի տարիքային բոխի և կաղնի։

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 20 դեպք՝ 181,39 հա տարածքում, որից անտառածածկ՝ 138,88 հա։ Հրդեհը ծառերին վնաս չի հասցրել․ այրվել է խոտածածկ տարածք։

«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 դեպք՝ 4․0 հա ոչ անտառածածկ տարածքում, այրվել է խոտածածկ տարածք։

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 7 դեպք՝ 2,72 հա տարածքում, որից անտառածածկ՝ 2,52 հա, այրվել է խոտածածկ տարածք։

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 3 դեպք՝ 5,20 հա տարածքում, որից անտառածածկ՝ 1 հա։ Այրվել է մեկ գիհի։

«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 3 դեպք՝ 379,00 հա տարածքում, որից անտառածածկ՝ 85,00 հա։ Այրվել է բնական 30-50 տարեկան 4 կաղնի, 4 բոխի, 1 հացենի, 1 թխկի և խոտածածկ տարածք։

«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 4 դեպք՝ 1,94 հա տարածքում, որից անտառածածկ՝ 1,08 հա։ Այրվել է 10 գիհի և խոտածածկ տարածք։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eleven − 3 =