Անտառմշակույթների հիմնադրման աշխատանքներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում

2018 թվականի ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից իրականացվել են անտառմշակույթների հիմնադրման աշխատանքներ՝ տնկման և ցանքսի միջոցով՝ 80,5 հա ընդհանուր մակերեսով։ 2018 թվականի աշնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքեր՝ 100 հա ընդհանուր մակերեսով։

Ստեփանավանի, Սյունիքի, Հրազդանի, Գուգարքի, Իջևանի և Նոյեմբերյանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 6,5 հա տարածքում հիմնադրվել են անտառային տնկարաններ։

ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի աջակցությամբ՝ 2018 թվականի աշնանն իրականացվել են բնական վերաճի օժանդակման աշխատանքներ՝ հողի հանքայնացման միջոցով՝ 1382 հա տարածքում, որից 391,8 հեկտարը՝ ցանքսի միջոցով՝ հարթակներում (իրականացման համար մթերվել և օգտագործվել է 1954 կգ հաճարենու սերմ)։

260 հա տարածքում էլ իրականացվել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nine + 18 =