«Գուգարքի անտառտնտեսություն»-ում ապօրինի հատվել են կոճղաշիվային վերաճով վերականգնված ծառեր

Երեկ՝ փետրվարի 7-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետության աշխատակիցները հայտնաբերել են անտառխախտում իրականացնող երկու անձի, ովքեր առանց պետհամարանիշի «Վազ-2121 նիվա» մակնիշի մեքենայով մտել են Վանաձորի անտառպետության թիվ 3 պահաբաժին և իրականացրել ապօրինի ծառահատումներ։ Ապօրինի գործողություններ իրականացնողները, չենթարկվելով տնտեսության աշխատակիցների պահանջներին, դիմադրություն են ցույց տվել, սակայն, բերման են ենթարկվել Ոստիկանության տարածքային բաժին։

Նշյալ տարածքը 1990-ական թվականներին հատված կաղնուտ է, որը վերականգնվել է բնական կոճղաշիվային վերաճով։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից իրականացված տեղազննման արդյուքում պարզվել է՝ նախնական տվյալներով ապօրինի հատվել է մոտ 30 ծառ, որոնց տրամագիծը  10-24 սմ է։

Այսօր արդեն կիրականացվի վերջնական տեղազննում և կկազմի արձանագրություն։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × one =