Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում պահպանության աշխատանքներ իրականացնելու ընթացքում գրանցվել են ապօրինի ծառահատման դեպքեր։
«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում 12.03.2019 թ. կազմվել է անտառխախտման 2 արձանագրություն՝ ապօրինի հատված 45 ծառի վերաբերյալ։
«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 13.03.2019 թ. կազմվել է անտառխախտման արձանագրություն՝ ապօրինի հատված 43 ծառի վերաբերյալ, իսկ 14.03.2019 թ. կազմվել է անտառխախտման արձանագրություն՝ ապօրինի հատված 5 ծառի վերաբերյալ։