Հիմնվել է հայ-լիբանանյան մայրիների պուրակ
Այսօր՝ մարտի 21-ին, Անտառների միջազգային օրվա առիթով, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում հիմնվել է հայ-լիբանանյան բարեկամության պուրակ: «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության, 2-րդ պահաբաժնի, 1-ին քառակուսու 8-րդ տեղամասում տնկվել են 365 հատ լիբանանյան մայրիներ:
«Հայնատառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը ծառատունկի մեկնարկին հայտարարել է, որ ծառատնկման աշխատանքները շարունակական են լինելու և իրականացվելու են բոլոր անտառտնտեսություններում:
Ծառատունկին մասնակցել են Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանը, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գևորգյանը: