Անտառային հրդեհների կանխարգելման և մարման ուղղությամբ նոր միջոցներ կկիրառվեն
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում սույն թվականի ապրիլի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում անտառային և համայնքային հրդեհների առաջացման պատճառների, կանխարգելիչ գործողությունների և հրդեհների բռնկման դեպքում հրդեհաշիջման աշխատանքերի արդյունավետ կազմակերպանն ուղղված հարցերի քննարկումն էր։ Խորհրդակցությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում շեշտվել է, որ անտառային և համայնքային հրդեհների առաջացման պատճառների մեջ գերակշռում է բնակչության անզգույշ մոտեցումը՝ բնության և անտառային ֆոնդի նկատմամբ։ Քննարկվել են մի քանի խոշոր հրդեհների մարման աշխատանքների հետ կապված օրինակներ, որտեղ մեծ դեր է ունեցել մարդկային գործոնը։ Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է, որ հրդեհաշիջման աշխատանքներն առավել անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար բացակայում է անհրաժեշտ և ժամանակակից գործիքակազմ։
«Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արեն Աղաբաբյանը ներկայացրել է հրդեհների կանխարգելման և մարման համար անհրաժեշտ պարագաների ցանկը, կարևորությունը և դրանց բացակայության դեպքում սպառնալիքներն ու վտանգները։
ՄԱԶԾ ներկայացուցիչները, հաշվի առնելով կատարված վերլուծության արդյունքները, ներկայացված կարքիների գնահատումը, խոստացել են համագործակցության շրջանակներում ապահովել բավարար գործիքակազմ, որն անհրաժեշտ է հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքերն առավել անվտանգ ու արդյունավետ կազմակերպելու համար։