«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում ապօրինի ծառահատումներ են hայտնաբերվել

ԲՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, պահպանության աշխատանքներ իրականացնելիս, պահախմբի աշխատակիցների կողմից բացահայտվել են հին և թարմ ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

2019 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել  են  662 ապօրինի հատված ծառեր, այդ թվում․

  • «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 19 ապօրինի հատված ծառ
  • «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 193 ապօրինի հատված ծառ
  • «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 31 ապօրինի հատված ծառ
  • «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 141 ապօրինի հատված ծառ
  • «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 121 ապօրինի հատված ծառ
  • «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 10 ապօրինի հատված ծառ
  • «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ — 147 ապօրինի հատված ծառ։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × 4 =