Բնապահպանի օրը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում

Երեկ՝ հունիսի 5-ին, Բնապահպանի օրվա կապակցությամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսություններում և անտառամերձ տարածքներում իրականացվել են տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Նշյալ աշխատանքներից հետո մի քանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում անցկացվել են էկոկրթական դասընթացներ, ներկայացվել է բնության դերը մարդու կյանքում։

Բացի անտառտնտեսությունների աշխատակիցներից, մաքրման աշխատանքներ են իրականացրել նաև անտառամերձ համայնքների բնակիչներ, դպրոցականներ, մարզային կառույցների ներկայացուցիչներ, կամավորներ։

Հիշեցնենք, որ 1972 թ․ ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ կառավարության կողմից 2004թ հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

20 + 17 =