«Հայանտառ» ՊՈԱԿ-ում ձևավորել է «Հրդեհների արագ արձագանքնման և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման շտաբ»

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

Կրակ վառել

Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն

Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Հայտնում ենք նաև՝ հրդեհների կանխարգելման և դրանց ծագման դեպքում կոորդինացված գործողություններ իրականացնելու նպատակով սահմանվել են անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու համալիր ծրագրեր։

ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 «անտառտնտեսություն» մասնաճյուղերը կազմել և համապատասխան մարզերի ԱԻՆ փրկարարական վարչությունների պետերի և մարզպետարանների ներկայացուցիչների հաստատմանն են ներկայացրել հակահրդեհային պահպանությունը ուժեղացնելու միջացառումների համալիր ծրագրեր։ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ իրենց անտառտնտեսությունների աշխատակիցների կողմից անտառամերձ համայնքների բնակիչների, անտառ մուտք գործող անձանց համար պարբերաբար իրականացվում են բացատրական աշխատանքներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հրդեհային անվտանգության կանոնները։

Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում տեղադրվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ, ստեղծվել են հակահրդեհային արագ արձագանքման ջոկատներ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում ձևավորել է «Հրդեհների արագ արձագանքնման և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման շտաբ», որին են ամրակցվել համապատասխան հակահրդեհային գույք և տեխնիկա։ Շտաբի հետ օպերատիվ կապ հաստատելու նպատակով սահմանվել է թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով․ աշխատաքային ժամերին և օրերին՝ 010/ 65 37 16, շուրջօրյա՝  093/ 92 91 90, 093/ 17 72 22 հեռախոսահամարներով։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 × 1 =