«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահի թափուր պաշտոնի համար

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ հաշվապահական հաշվառման բաժնի ավագ հաշվապահի թափուր պաշտոնի համար
1. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
1) Բարձրագույն կրթություն
2) Հաշվապահի աշխատանքային փորձ
3) Ծրագրավորման գիտելիքներ՝ Client-Treasury, 1-C, ՀԾ ծրագրերի գերազանց իմացություն
4) Կոլեկտիվի հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:
2. Մրցույթը կկայանա 01.08.2019թ.՝ ժամը 11:00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի շենքում (ք. Երևան, Արմենակյան 129):
3. Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
2) Աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք՝ համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
3) Ինքնակենսագրություն
4) Արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
5) լուսանկար3×4 սմ չափսի
6) Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները
7) Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (ձևը կլրացվի տեղում)
8) Դիմում (ձևը գրվում է տեղում)
4. ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
5. ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
6. Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
7. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 26.07.2019թ.:
8. Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժին:
ք. Երևան, Արմենակյան 129 շենք, 3-րդ հարկ հեռ. (010) 65-09-66, (095 ) 65 09 68:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nineteen − 10 =