«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն
- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտեր)
- անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են՝
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ իմացություն
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
- առնվազն մեկ օտար իմացություն /կդիտարկվի որպես առավելություն/
- անտառային կամ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ /կդիտարկվի որպես առավելություն/
Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում
- Դսեղի անտառային տնտեսության զարգացման հայեցակարգ
- երկու լուսանկար՝ 3ˣ4 սմ չափսի
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
- աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք՝ համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
- ինքնակենսագրություն
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
- անձնագրի պատճենը
Մրցույթը կկայանա 20․08․2019թ․՝ ժամը 11։00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի շենքում (ք․ Երևան, Արմենակյան 129)։
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորա- կոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.08.2019թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժին:
ք. Երևան, Արմենակյան 129 շենք, 3-րդ հարկ հեռ. (010) 65-09-66, (095 ) 65 09 68: