«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է նոր մրցույթ
ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտնառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին հայտ ներկայացրած 6 թեկնածուները չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, ուստի մրցույթը համարվել է չկայացած և հայտարարվել է նոր մրցույթ։ Մրցույթի նոր հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է․
- բարձրագույն կրթություն
- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
- անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են․
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (կդիտարկվի որպես առավելություն)
- անտառային կամ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ (կդիտարկվի որպես առավելություն)
Մրցույթը կկայանա 18.09.2019թ.՝ Ժամը 11:00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի շենքում (ք. Երևան, Արմենակյան 129):
Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում
- Դսեղի անտառային տնտեսության զարգացման հայեցակարգ
- երկու լուսանկար` 3×4 սմ չափսի
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
- աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
- ինքնակենսագրություն
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
- անձնագրի, սոցիալական քարտի պատճենները
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժա մկետն է` 12.09.2019թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմե լ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, հեռ. (010) 65-09-66, 095 65 09 68):