«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում անտառային տարածք է վարձակալության տրվում

Անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը.

ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գորիսի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերում հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով անտառային նշանակության հողերից 0,2164 հա, 0,04 հա և 0,01 հա տարածքներ (կադաստրային ծածկագրեր՝ 09-097-0305-0013, 09-097-0306-0018 և 09-097-0305-0014) (գործառնական նշանակությունն անտառ) մինչև 60 տարի ժամկետով հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար: Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:

Մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն).

Մրցույթը կազմակերպում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն 2019-ի սեպտեմբերի 30-ին ժամը 1500: Մրցույթի անցկացման վայրն է ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, Անտառային կոմիտե (հեռ.՝ հանձնաժողովի քարտուղար 077 78 05 78 Գ. Թադևոսյան):

Մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը (ժամերն ըստ օրերի).

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2019 թվականի օգոստոսի 29-ից  մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը (աշխատանքային օրերին ժամը 1000-ից 1600):

Վարձավճարի չափը.

Վարձավճարի չափը տարեկան կազմում է 72,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):

Մրցույթին մասնակցության նախավճարի չափը

Մրցույթին մասնակցության նախավճարի չափը կազմում է 3600 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը.

Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարն է ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարը, 900018002270:

Մասնակիցների կողմից անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը.

Մրցույթի մասնակիցները կարող են տարածքին ծանոթանալ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 1600-ին:

Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.

Մրցույթին մասնակցության հայտին կից ներկայացվում են`

  • Մրցույթի մասնակցության հայտ (ձև 2, կցվում է)
  • հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա
  • անտառօգտագործման ծրագիր
  • նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը
  • իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝          համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը
  • ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը
  • հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը

Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման 1-10 բալանոց միավորների համակարգով:

Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:

Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

Մրցույթի հայտերը ներկայացնելու վայրը.

Մրցույթի հայտերը ներկայացվում են քաղաք Երևան, Արմենակյան 129, Անտառային կոմիտե:

Հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրը և ժամը.

Հայտերը բացվելու և ամփոփվելու են 2019 թվականի սեպտեմբերի 23-ին 1000-ին:

Մրցույթի մասնակցության հայտ (ձև 2)

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × 4 =