«Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Արամ Քոչարյանը
ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 12-Ա հրամանով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արամ Քոչարյանը։