«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը  հայտարարում է մրցույթ`  «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն
  • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
  • անտառային տնտեսության  զարգացման ծրագրեր  մշակելու կարողություն:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են`

  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն /կդիտարկվի որպես առավելություն/
  • անտառային կամ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ /կդիտարկվի որպես առավելություն/

Մրցույթը  կկայանա 30.12.2019թ.՝ Ժամը  11:00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի շենքում (ք. Երևան, Արմենակյան 129):

Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում
  • Վանաձորի անտառային տնտեսության զարգացման հայեցակարգ
  • երկու լուսանկար` 3×4 սմ չափսի
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
  • աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
  • ինքնակենսագրություն
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
  • անձնագրի, սոցիալական քարտի պատճենները

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  23.12.2019թ.:

Մրցույթին  մասնակցել  ցանկացող  ՀՀ  քաղաքացիները  լրացուցիչ տեղեկություններ  ստանալու  համար կարող են դիմել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժին  (ք. Երևան,  Արմենակյան 129, 3րդ հարկ, հեռ. (010) 65-09-66, 095 65 09 68):

 

 

 

 

 

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

11 + thirteen =