«Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվել է Ռաշիդ Կոստանդյանը
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել Ռաշիդ Գառնիկի Կոստանդյանը։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և 84-րդ հոդվածով՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի 08.01.2020 թ. 02-Ա հրամանով Ռաշիդ Կոստանդյանը 2020 թվականի հունվարի 9-ից նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում։