Անտառվերականգնման և անտառապատման մեծածավալ աշխատանքներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեություններում
2019 թվականի հոկտեմբեր ամսին պետական բյուջեի ֆինանսավորմամբ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, արդյունավետ կառավարման արդյունքում կարճ ժամանակահատվածում, իրականացրել է մեծածավալ (810 հա) անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Մասնավորապես՝ իրականացվել են ցանք և տնկում 150 հա, բնական վերաճի օժանդակում 200 հա և կոճղաշիվային վերաճի օժանդակում 460 հա տարածքներում: Հիմնադրվել է տնկարան 7.4 հա տարածքում: Ձեռք են բերվել 8 տրակտոր՝ իրենց կոմպլեկտ սարքավորումներով (անտառային խոփ, գյուղատնտեսական գութան և այլն):
Բացի վերոգրյալից, 2019 թվականի աշնանը ՄԱԶԾ գրասենյակի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ 2019-2020թթ. ընթացքում 1650 հա տարածքում նախատեսվում են իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ: Նշված պայմանագրի շրջանակներում 2019 թվականի աշնանը 1085 հա տարածքում արդեն իսկ իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ, որից 985 հա բնական վերաճի օժանդակման, իսկ 100 հա կողճաշիվային վերաճի օժանդակման միջոցով։
կողճաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների արդյունքում առաջացած անտառանյութը անհատույց տրամադրվել է անտառամերձ համայնքների բնակչությանը։
Նշենք նաև՝ 2019 թվականի գարնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին իրականացվել են անտառապատման աշխատանքներ 22 հա տարածքում և հիմնադրվել է տնկարան 1,7 հա տարածքում:













