8 տրակտոր՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված տրակտորների հանձնման արարողությանը։

2019 թվականի պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտորները համալրված են 8 գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով։
Տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում սպասվելիք անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։

Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, տնօրենի տեղակալ Կարեն Ավետիսյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր, անտառապահներ և այլք։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ՝ նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ այն նպատակ ունի անհամեմատ բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։

Արարողության ավարտին նախարար Գրիգորյանն անտառտնտեսություններին է նվիրել «Հայաստանի կարմիր գրքի» մեկական օրինակ։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fourteen − five =