Անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն հայտարարում է կոմիտեի համակարգում գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:

Մրցույթը կանցկացվի 2020թ. ապրիլի 3 -ին ժամը 11:00-ին։
Մրցույթը կանցկացվի Անտառային կոմիտեի վարչական շենքում- ք. Երևան, Արմենակյան 129 շենք, 3-րդ հարկ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ համապատասխան բնագավառի հինգ տարվա աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6) գրական հայերենի գերազանց իմացություն.
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
8) կառավարման և հաղորդակցվելու որոշակի հմտություններ
9) ռուսերենի կամ անգլերենի իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

• դիմում.
• 2 գունավոր լուսանկար.
• աշխատանքային գրքույկը և պատճենը.
• անձնագիրը և պատճենը.
• ինքնակենսագրություն.
• բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
• տեղեկանք մշտական բնակության վայրից.
• հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
• բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:

Դիմումներն ընդունվում են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129-րդ շենք, 3-րդ հարկ, հեռ. 010/650966:

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը  9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2020թ.  մարտի   30 -ը ժամը 12:30-ը:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

17 + 7 =