Հարգելի քաղաքացիներ
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ, գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով՝ պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել մոտակա առնվազն 10 օրերին աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար իրականացնելու հնարավորությունը։
Ելնելով վերոգրյալից, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մարտի 16-ից 23-ն անցնում են աշխատանքային հատուկ ռեժիմի։
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մինչև մարտի 23-ը դադարեցնում են ցանկացած տիպի դիմում-հայտերի ԱՌՁԵՌՆ ընդունումը. դրանք կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով՝ Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստերին (📧info@forestcommittee.am 📧info@hayantar.am)։
Հետաձգվում են նաև Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում նախապես ծրագրված բոլոր հանդիպումները։
Ելնելով հանրային անվտանգության համընդհանուր պահանջից՝ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։