Հատումները «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում չեն եղել

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, թե սույն թվականի ապրիլի 28-ին «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 43-ամյա անտառապահը «Մեհրաբ» կոչվող տարածքում ծառեր է ապօրինի հատել, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ կատարված հատումներն անտառային տարածքում չեն եղել։
Հատումները կատարվել են «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության թիվ 2 քառակուսու 19 և 24 հատվածների հարևանությամբ գտնվող Արծվաբերդ համայնքի հողային հաշվեկշռին պատկանող տարածքում։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eighteen + sixteen =