Անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

. Կրակ վառել

. Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

. Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

. Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ

. Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում մարել այն

 

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Հայտնում ենք նաև՝ հրդեհների կանխարգելման և դրանց ծագման դեպքում կոորդինացված գործողություններ իրականացնելու նպատակով սահմանվել են անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու համալիր ծրագրեր։

ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 18 «անտառտնտեսություն» մասնաճյուղերը կազմել և համապատասխան մարզերի ԱԻՆ փրկարարական վարչությունների պետերի և մարզպետարանների ներկայացուցիչների հաստատմանն են ներկայացրել հակահրդեհային պահպանությունը ուժեղացնելու միջացառումների համալիր ծրագրեր, ստեղծվել են հակահրդեհային արագ արձագանքման խմբեր։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում ձևավորել է «Հրդեհների արագ արձագանքնման և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման շտաբ», որին են ամրակցվել համապատասխան հակահրդեհային գույք և տեխնիկա։ Շտաբի հետ օպերատիվ կապ հաստատելու նպատակով սահմանվել է թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով` աշխատաքային ժամերին և օրերին՝ 010/ 65 37 16,65 09 27, շուրջօրյա՝  093/ 17 72 22 հեռախոսահամարներով։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

three − 2 =