«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում անտառային տարածք է վարձակալության տրվում
Անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը.
ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով 0,0441 հա տարածք (կադաստրային ծածկագիր՝ 06-035-0140-0016) (գործառնական նշանակությունն անտառ, որտեղ առկա է բոխի ծառատեսակներ) մինչև 60 տարի ժամկետով հանգստի կազմակերպման նպատակով վարձակալության իրավունքով տրամադրելու համար: Անտառային հողի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն).
Մրցույթը կազմակերպում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն 2020-ի հունիսի 22-ին 12:00-ին: Մրցույթի անցկացման վայրն է ք. Երևան, Արմենակյան 129, 3-րդ հարկ, Անտառային կոմիտե (հեռ.՝ հանձնաժողովի քարտուղար 077 78 05 78, 099 56 52 76 Գ. Պետրոսյան):
Մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը (ժամերն ըստ օրերի).
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 21-ից մինչև 2020 թվականի հունիսի 5-ը (աշխատանքային օրերին ժամը 1000-ից 1600):
Վարձավճարի չափը.
Վարձավճարի չափը տարեկան կազմում է 20702 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Մրցույթին մասնակցության նախավճարի չափը.
Մրցույթին մասնակցության նախավճարի չափը կազմում է 1035.1 ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը.
Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարն է ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարը, 900018002270:
Մասնակիցների կողմից անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը.
Մրցույթի մասնակիցները կարող են տարածքին ծանոթանալ 2020 թվականի հունիսի 10-ին ժամը 1200-ին:
Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.
Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները եվ անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» թիվ 806-Ն որոշման՝ մրցույթին մասնակցության հայտին կից ներկայացվում են`
- Մրցույթի մասնակցության հայտ (ձև 2 կցվում է).
- հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա.
- անտառօգտագործման ծրագիր.
- նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
- իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
- ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ).
- հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:
Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման 1-10 բալանոց միավորների համակարգով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Մրցույթի հայտերը ներկայացնելու վայրը.
Մրցույթի հայտերը ներկայացվում են քաղաք Երևան, Արմենակյան 129, Անտառային կոմիտե:
Հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրը և ժամը.
Հայտերը բացվելու և ամփոփվելու են 2020 թվականի հունիսի 22-ին ժամը 1200-ին:
Ներբեռնել հայտի ձևանմուշը այստեղ։