«Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` նոր կազմավորվող «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  1. բարձրագույն կրթություն
  2. 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազը 3 տարին ձեռնարկատիրական կամ  կառավարման կամ համապատասխան ոլորտի.
  3. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, անտառային ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
  4. անտառային տնտեսության զարգացման ծրագրեր  մշակելու կարողություն:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար լրացուցիչ պայմաններն են`

  1. տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  2. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  3. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
  4. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
  5. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն /կդիտարկվի որպես առավելություն/
  6. անտառային կամ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ /կդիտարկվի որպես առավելություն/

Մրցույթը  կկայանա 14.08.2020թ.՝ Ժամը  11:00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  շենքում  (ք. Երևան, Արմենակյան 129):

Դիմող ՀՀ քաղաքացիները «Հայանտառ» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը`

  1. դիմում
  2. Թումանյանի անտառային տնտեսության զարգացման հայեցակարգ
  3. մեկ գունավոր լուսանկար` 3×4 սմ չափսի
  4. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
  5. աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենը` բնօրինակի հետ
  6. ինքնակենսագրություն
  7. կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
  8. արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք
  9. անձնագրի, սոցիալական քարտի պատճենները
  10. ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

         Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`  12.08.2020թ.:

        Մրցույթին  մասնակցել  ցանկացող  ՀՀ  քաղաքացիները  լրացուցիչ տեղեկություններ  ստանալու  համար կարող են դիմել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժին  (ք. Երևան,  Արմենակյան 129, 3րդ հարկ:

        Հեռ. (010) 65-09-66, (095) 65- 09- 68:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

twelve + five =