Սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով

Ուսումնասիրություններին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները։
Ուսումնասիրություններից պարզվել է․
Վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։
Խմբի կողմից ընտրողական կարգով կատարվել է կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Համեմատական ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է՝ հատատեղում հաշվառված ծառերն իրենցից ներկայացնում էին արմատախիլ, ձնակոտոր, գագաթները կոտրված, ցցաչոր (ինչը նկատվում էր դեռևս չհատված ծառերի մոտ) և այլ սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր։