Աշխատանքային այց՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզում գտնվող անտառտնտեսություններ

Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը սույն թվականի փետրվարի 9-12-ն աշխատանքային այց են կատարել  Սյունիքի մարզում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր։ Այցի հիմնական նպատակն էր տեղում գույքագրել անտառտնտեսություններում առկա խնդիրները։

«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում քննարկվել են մասնաճյուղի աշխատակիցներին զենքով ապահովելու հետ կապված հարցեր, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության՝ անտառային տարածքների վրա ազդեցության, ԲԷՑ-ի ուղիների տակ առկա անտառածածկի և ճանապարհների կառուցման հետ կապված խնդիրներ։

Մասնաճյուղ կատարած այցի ընթացքում քննարկվել են նաև ընկուզենիների տնկարկների հիմնման, մեղվաբուծության զարգացմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի նոր շենքային պայմաններին առնչվող հարցերին։

«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում ևս առաջնահերթությունների շարքում քննարկվել են մասնաճյուղի աշխատակիցներին զենքով ապահովելու հետ կապված հարցեր։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թափուկ վառելափայտի մթերման հետ կապված պիլոտային ծրագրին։ Քննարկվել են նաև 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի շրջանակներում մասնաճյուղի 50 հա տարածքի վրա ծառատունկ իրականացնելու հետ կապված, ինչպես նաև ընկույզի անտառայգի հիմնելուն վերաբերող հարցեր։

Հաշվի առնելով «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում արոտավայրերի, համապատասխան ենթակառուցվածների առկայությունը, մասնաճյուղ կատարած այցի ընթացքում քննարկվել են տարածքում ոչխարաբուծության զարգացման հետ կապված հարցեր։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eight + 20 =