Անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

Անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ «Հայանտառ»  ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

 

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն հայտարարում է կոմիտեի համակարգում գործող «Հայանտառ»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ։

Մրցույթը կանցկացվի 2021թ.   ապրիլի   6-ին ժամը 11:00-ին

Մրցույթը կանցկացվի Անտառային կոմիտեի վարչական շենքում, ք. Երևան, Արմենակյան 129 շենք, 3-րդ հարկ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

  • բարձրագույն կրթություն

2) հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժ

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն

5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն

6) գրական հայերենի գերազանց իմացություն
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն

8) կառավարման և հաղորդակցվելու որոշակի հմտություններ
9) ռուսերենի կամ անգլերենի իմացություն

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում
    •    2 գունավոր լուսանկար
    •    աշխատանքային գրքույկը և պատճենը
    •    անձնագիրը և պատճենը
    •    ինքնակենսագրություն
    •    բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը
    •    կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված)
    •    տեղեկանք՝ մշտական բնակության վայրից
    •    հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը (դրանց առկայության դեպքում)
    •    բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
    •    պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները
    •    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք

Մրցույթի համար դիմած քաղաքացին փաստաթղթերը (բնօրինակները և պատճենները) ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում: Մրցույթի համար դիմած քաղաքացին փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ պահանջվող փաստաթղթերը սկանավորված, իսկ փաստաթղթերի բնօրինակները  պետք է  ներկայացնել մրցույթի օրը։
Դիմումները և մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին info@forestcommittee.am և m.badalyan@forestcommittee.am
Էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ուղարկելուց հետո, հետագա անճշտություններից խուսափելու համար, զանգահարել 010/650966 հեռախոսահամարին և տեղեկացնել փաստաթղթերը ներկայացնելու մասին։

Դիմումները ընդունվում են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129-րդ շենք, 3-րդ հարկ, հեռ. 010/650966:

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը  9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2021թ.  մարտի  31 -ը ժամը 12:30-ը ներառյալ:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × one =