ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետին կտրամադրվի 200 հատ տնկի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանն այցելել են Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, որի շրջանավարտներն են նրանք։ Ֆակուլտետի դեկան` երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Պետրոսյանը, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Պետրոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ազիզյանը շրջել են հարազատ ֆակուլտետում, ապա բովանդակային հանդիպում-քննարկում ունեցել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։
Քննարկվել են շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող առանցքային բարեփոխումներին, առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ֆակուլտետի շրջանավարտների՝ շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա կառույցներում աշխատանքի անցնելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում սույն թվականի ապրիլի 25-ին կայանալիք համապետական ծառատունկին «Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ֆակուլտետին տրամադրել 200 հատ վայրի խնձերենու, տանձենու և ընկուզենու տնկի՝ համալսարանի տարածքում տնկելու նպատակով։