Կայացել է համապետական ծառատունկ
«10 միլիոն» ծառ նախաձեռնության շրջանակներում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության Չարենցավան քաղաքին հարող տարածքում տնկվել են շուրջ 18 հազար հատ սոճու, հացենու, վայրի խնձորենու տնկիներ։
Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից բացի նշված տարածքում ծառատունկին մասնակցել են Կադաստրի կոմիտեի, «Կոտայք» ՋՕ ընկերության և այլ հաստատությունների ներկայացուցիչներ։