Պատվոգրեր և հուշանվերներ՝ Անտառային կոմիտեի և «Հայնատառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացված համապետական ծառատունկին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։
Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ «10 մլն ծառ» նախաձեռնությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար և շնորհակալություն հայտնեց յուրաքանչյուրին թե՛ ապրիլի 25-ի համապետական ծառատունկի կազմակերպման ու իրականացման աշխատանքներին, և թե՛ բնապահպանական այս շարժման կայացման գործում ներդրած անհատական ջանքերի համար։
««10 մլն ծառ» համահայկական շարժման առաջամարտիկները դուք եք, սիրելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարությունը գնահատում է ձեր նվիրումը, հույս ունեմ հետայսու կշարունակեք աշխատել նույն ոգով ու եռանդով՝ ի նպաստ ավելի պաշտպանված ու կանաչ շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականի»։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 − eight =