Արդյունավետ անտառկառավարումը և ինտենսիվ անտառվերականգնումը մեր ռազմավարական նպատակն է. Պավել Ցուգունյան

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն», «Սևքարի անտառտնտեսություն» և «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենների, անտառապետերի և այլ աշխատակիցների հետ։
Պավել Ցուգունյանն աշխատակիցներին ներկայացրել է ոլորտում սպասվող բարեփոխումների ուղղությունները և առաջիկա անելիքները։
ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարը կարևորել է անտառկառավարման, հատկապես, անտառվերահսկողության ոլորտում սպասվող փոփոխությունները և տեխնիկական վերազինման հնարավորությունները։
Մասնավորապես, ըստ Ցուգունյանի, անտառային պահպանության կազմակերպման ոլորտում առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիր, ինչի արդյունավետությամբ պայմանավորված մոդելը կներդրվի անտառային տնտեսության ամբողջ համակարգում։ Ծառայությունը հագեցած կլինի անհրաժեշտ բոլոր տեխնիկական և վերահսկողության արդի միջոցներով։
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն ընդգծել է նաև , որ ապօրինի անտառհատումների և փայտագողության դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմների ներդրմանը զուգահեռ պետք է պատշաճ ուշադրություն դարձնել անտառվերականգման աշխատանքներին։
Այս համատեքստում Ցուգունյանը նշել է, որ խնդիր է դրվել արդեն 2021 թ. ավարտին «Հայանտառ»-ի տնկարանների տարածքը հասցնել մինչև 50 հեկտարի։
«Գլոբալ տաքացման և կլիմայի աննախադեպ փոփոխության պայմաններում մեզ համար ռազմավարական նպատակ է հանդիսանում անտառածածկ տարածքների կտրուկ ավելացումը, ինչի հետ կապված Հայաստանի Հանրապետությունն ունի նաև միջազգային պարտավորություն՝ մինչև 2050 թվականը ամբողջ հանրապետությունում կրկնապատկել անտառածածկ տարածքների թիվը»,- ընդգծել է Ցուգունյանը։
Հանդիպման ընթացքում աշխատակիցները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին ներկայացրել են նաև իրենց աշխատանքներում առկա խնդիրները և խոչընդոտները, քննարկվել են դրանց հաղթահարման հնարավոր ճանապարհները։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × three =