Անտառամերձ բնակավայրերի բնակիչներին կտրամադրվեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։

Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում է առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։

Ցանկում նշված 8 մարզերի (Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի) անտառամերձ համայնքների/բնակավայրերի բնակիչներին թույլատրվում է սահմանված կարգով Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից և ազգային պարկերից մթերել և անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ։

Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։

Թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։

Թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը։

Հորդորում ենք զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է պետական կառավարման ինստիտուտներին։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 + 12 =