«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 250,000 ծառ
«Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին մասնակցել են նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցները՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Երևանի անտառպետության տարածքում տնկվել է մոտ 1000 տնկի, հիմնականում՝ հացենի։
Ծառատունկի այս փուլում կտնկվի 250.000 տնկի:
Համապետական ծառատունկին մասնակցության հայտ էին ներկայացրել նաև մի շարք կազմակերպություններ, անհատներ, ովքեր ևս իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել ծառատունկին։