Արթուր Պետրոսյանը ներկա է եղել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի զարգացման կենտրոնի բացման արարողությանը
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը ներկա է եղել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի զարգացման կենտրոնի բացման արարողությանը (միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ է ստեղծվել կենտրոնը):
Պետրոսյանը, կարևորելով էկոկրթական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև մատաղ սերնդի էկոդաստիարակության կազմակերպումը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի և Անտառային կոմիտեի կողմից զարգացման կենտրոնին է փոխանցել շրջակա միջավայրի տարբեր ուղղություններին վերաբերող գրքեր: