Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանի շնորհավորական ուղերձը ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի’ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Թո՜ղ 2022 թվականը մեր պետության համար լինի անխախտ խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի: Միայն ամենօրյա սրտացավ աշխատանքով, յուրաքանչյուրս մեզ վստահված ոլորտը կայացնելով կարող ենք հասնել ցանկալի արդյունքի:
Աստված պահապան բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: