«Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի ամանորյա շնորհավորական ուղերձը։
Հարգելի’ գործընկերներ, սիրելի’ ընկերներ,
Ետևում ենք թողնում 2021 թվականը։ Տարին վերափոխումների, անցածը վերաիմաստավորելու , ապագային նոր հայացքով նայելու ժամանակահատված էր։
Գալիք՝ 2022 թվականն, արդեն իսկ նախանշված ծրագրերի իրականացման, մեր հայրենիքը նորովի կառոցելու կարևոր շրջափուլի սկիզբ է, որտեղ յուրաքանչյուրս մեր տեղում պետք է գիտակցենք այն կարևոր անհատական պատասխանատվությունը, որ կրում ենք հայրենիքի և մեկս մյուսի առջև՝ հանուն Հայաստան պետության ու այդ պետության համար նահատակված հայորդիների սուրբ հիշատակի, հանուն գալիք սերունդների։
Միայն ամենօրյա անմնացորդ, քրտնաջան և սրտացավ աշխատանքով, յուրաքանչյուրս մեզ վստահված ոլորտը կայացնելով և կառուցելով կարող ենք արժանի լինել մեր պետականության ու անկախության համար նախորդ բոլոր սերունդերի նվիրական զոհողություններին։ Եվ ուրեմն, 2022 թվականին, մեր միասնականությամբ ու վճռականությամբ կարող ենք հետագա կարևոր առաջընթացի և հաղթանակների հիմքը դնել։
Սիրելի’ ընկերներ,
Շնորհավորում եմ գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում բոլորիդ ընտանիքներին բարեկեցություն , առողջություն և երջանկություն։
Խաղաղություն մեր հայրենիքին, անվտանգ ծառայություն հայ զինվորին։
Աստված պահապան բոլորիս։