Բիովերսիթի Ինթերնաշնալի և ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (ՄԱԿ ԲԾ) գրասենյակի կողմից համատեղ մշակված ծրագրի քննարկում Անտառային կոմիտեում

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱԿ ԲԾ) գրասենյակի փորձագետ Արմեն Դանիելյանի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, ինչպես նաև` կոմիտեի և «Հայանտառ»-ի այլ ներկայացուցիչներ։

Հանդիպմանը քննարկվել է Բիովերսիթի Ինթերնաշնալի և ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (ՄԱԿ ԲԾ) գրասենյակի կողմից համատեղ մշակված ՄԱԿ ԲԾ/ԳԷՀ Հայաստանի քաղաքային և մերձքաղաքային համայնքներում մրգերի և ընկուզենիների տեղական տեսակների կենսաբազմազանությամբ լանդշաֆտի վերականգնում՝ շրջակա միջավայրի և էկոհամակարգի ծառայությունների բարելավման, սննդի անվտանգության ապահովման, եկամտի աղբյուրների դիվերսֆիկացման և կլիմայական փոփոխությունների մեղմման նպատակով» ծրագիրը։

Արմեն Դանիելյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, որի իրականացման արդյունքում ՀՀ Լոռու և Շիրակի մարզերը կհամալրվեն նոր անտառային տարածքներով։ Նշված ծրագրի դրամական համաֆինանսավորումը կազմում է յոթ (Լոռու մարզ) և ինը (Շիրակի մարզ) միլիոն եվրո։ Քննարկվել են բաց և փակ արմատային համակարգով տնկիներ իրացնելու տարբերակներ, որոնք նախատեսվում է ձեռք բերել ինչպես  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարաններից, այնպես էլ, ըստ անհրաժեշտության, այլ վայրերից։

Ներկայացվող ծրագիրը միտված է լուծել անտառածածկ տարածքների ավելացման հետ կապված հարցեր, ինչպես նաև անտառամերձ համայնքների բնակիչներին անտառի բարիքներից օգտվելու հնարավորություն է ընձեռում։

Քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել ծրագրի  աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ։ Նախատեսվում է նաև  տեղում ճշգրտել համապատասխան տարածքները, որից հետո միայն  կծավալվեն աշխատանքները։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

20 − eleven =