Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչների հետ

 

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ղեկավար կազմի հետ՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալներ Սևակ Մարկոսյանը, Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, ինչպես նաև` կոմիտեի և «Հայանտառ»-ի այլ աշխատակիցներ։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ բարձր է գնահատում հրավիրվող կողմի պատրաստակամությունը՝ կոմիտեի հետ համագործակցությունը սերտացնելու։
Հանդիպմանը քննարկվել են հետևյալ դրույթները՝

Ագրարային համալսարանի ավարտական կուրսի ուսանողներն իրենց ուսանողական պրակտիկան առավել հագեցած ծրագրով կանցկացնեն Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառնտեսություն» մասնաճյուղերում։ Պրակտիկայի ընթացքում լավագույնս դրսևորված ուսանողները կանցնեն աշխատանքի՝ ՊՈԱԿ-ում։ Անտառային կոմիտեն կառաջադրի անտառագիտության արդի թեմաներ, որոնք կուսումնասիրվեն ուսանողների կողմից՝ դառնալով ավարտական աշխատանքների թեմաներ։

Կկազմակերպվեն սեմինար-հանդիպումներ ինչպես Ագրարային համալսարանում, Անտառային կոմիտեում, այնպես էլ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառնտեսություն» մասնաճյուղերում։ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր խոսքում նշել է, որ իրենց համալսարանը շատ է կարևորում կոմիտեի հետ համագործակցությունը, քանի որ կոմիտեն նպաստում և աջակցում է ոլորտի մասնագետների կայացմանը։ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպում-քննարկումը չի կրելու ձևական բնույթ, չի մնալու միայն թղթի վրա, այլ դառնալու է իրողություն՝ ստեղծելով անտառային ոլորտի նոր մշակույթ, որն իր որակով և արդյունքով կմրցակցի առաջատարների հետ։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

6 + 9 =