Անտառային հողերի վարձակալության տրամադրման գործընթացը վերսկասվում է

Անտառային կոմիտեն վերսկսում է պետական անտառներն ու անտառային հողերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրումը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշումը։

Անտառների և անտառային հողերի վարձավճարների նվազագույն չափը սահմանվելու է ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշմամբ (փոփոխող փաստաթուղթը՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի N 1910-Ն որոշում), որտեղ ներառված չէ ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկ)։

Մրցույթների կասեցված ժամանակահատվածում դիմում ներկայացրած քաղաքացիներն ու իրավաբանական անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով կրկին կարող են դիմել «Հայանտառ» ՊՈԱԿ կամ «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր։

Մրցույթներն սկսվելուց առնվազն 30 օր առաջ կհրապարակվի տեղեկատվություն՝ մրցույթների անցկացման և պայմանների մասին։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 − ten =