Հանդիպում-քննարկում՝«Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության «Անտառային կոմիտեի» նախագահ Վլադիմիր Կիրակոյանը հանդիպում են անցկացրել «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են անտառածածկ տարածքների ավելացման և անտառվերականգնման ոլորտում ՀՀ կառավարության հանձնառության շրջանակում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես «10մլն» ծառ համազգային ծառատունի կարևորությունից։ «Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ծառ տնկելը և խնամելը, ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել մեր երկրի և ապագա սերունդների համար։ Եվ այս կարևոր գործում որքան հնարավոր է արդյունավետ պետք է համատեղել պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ջանքերը»,-նշել է նախարարի տեղակալը։ «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը։ «Էյ Թի Փի»-ի նպատակն է ծառերի միջոցով բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակն ու պահպանել շրջակա միջավայրը։ Այն կանաչապատել է ավելի քան 1200 համայնք Հայաստանում, ծառատունկեր է իրականացնում Հայաստանի բոլոր մարզերում, ներառյալ Արցախում։ Անդրադարձ է կատարվել նաև հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերին․ ավելի քան 57000 աշակերտ և ուսուցիչ մասնակցել են «Էյ Թի Փի»-ի կրթական ծրագրերին։ Կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներ, համագործակցության տարբեր ձևաչափեր և նախագծեր՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է նախարարության և հիմնադրամի փոխգործակցությունը

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one + fourteen =