Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել է «FAO»-ի ներկայացուցիչների հետ
Անտառային կոմիտեի նախագահ Վլադմիր Կիրակոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» (“FAO” Food and Agriculture Organization) ներկայացուցիցչների հետ։ Հանդիպմանը ներկա էին “FAO”-ի՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Նորբերդ Վինքլերը, միջազգային տեխնիկական փորձագետ Անտոնին Ուզբախը, «Կանաչ կլիմա հիմնադրամ»-ի կողմից ներկայացված «Հողերի կայուն կառավարում և դեգրադացված լանդշաֆտների վերականգնում» ծրագրի համակարգող Արթուր Հայրապետյանը։ Հանդիպման-քննարկմանը մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը։ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ Անտառային կոմիտեի ողջ անձնակազմը պատրաստակամ է իր ողջ կարողություններն ու ներուժն օգտագործել անտառների վերականգնման, պահպանության և պաշտպանության գործընթացում ։ Անտոնին Ուզբախն էլ իր հերթին նշել է, որ իր փորձն ու գիտելիքները կներդնի, որպեսզի անտառապահպանության և անտառվերականգնման աշխատանքներն առավել արդյունավետ լինեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է այն տարածքների հարցը, որտեղ նախատեսվում է հիմնել տնկարանային ջերմոցներ, որոնց տեխնիկական պահանջների բնութագիրը կտա Անատառային կոմիտեն։ Ծրագրի մեկնարկը նախատաեսվում է տալ հեշտ հասանելի տարածքների ընտրությամբ՝ նախապես որոշված ծառատեսակներով։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են՝ Տեղում ծանոթանալ տարածքներին՝ երկու կողմերի փորձագետների ներկայությամբ Ընտրել ծառատեսակները “FAO”-ի ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել իրականացվող գործընթացի մասին։
«Անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն»,-իր խոսքում նշել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ գործունեության շնորհիվ մոտ ապագայում կունենանք շոշափելի արդյունքներ՝ տնկարանային ջերմոցներ հիմնելու հարցում։