Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝անտառագետի օրվա առթիվ

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր», Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։

Շնորհավորում եմ բոլոր անտառագետներին՝մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անտառագետի աշխատանքը նման է մանկավարժի աշխատանքին․այսօրվա արմատներն իրենց պտուղները,վստահ եղեք, տալիս են վաղը,այն տարիների և ոչ թե ակնթարթների արդյունք է: Եվ որքան խոր լինեն այդ արմատները, այնքան որակյալ արդյունք կունենանք ապագայում։
Մարդկային կյանքն ուղղակի կամ անուղղակի կախված է բնությունից, իսկ բնության կարևոր բաղադրիչ մաս կազմում են անտառները՝զբաղեցնելով Հայաստանի տարածքի 11.1%-ը: Հետևաբար մեզնից յուրաքնչյուրը պետք է կարևորի անտառների դերն ու նշանակությունը մեր և կենդանական աշխարհի կյանքում, կոչված լինի անտառների վերականգնման պահպանության և պաշտպանության գործին,որպեսզի անտառածածկ տարածքները տարեցտարի ընդարձակվեն,կազմեն ավելի մեծ տոկոս:
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս գեղեցիկ և բարեբեր տոնի առթիվ՝մաղթելով բնության նկատմամբ սեր և նվիրում:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

5 + 16 =