Անտառների միջազգային օրվան նվիրված միջոցառում ՀԱԱՀ-ում

          Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում մասնակցել են Անտառների միջազգային օրվան նվիրված միջոցառման։
        Ողջունելով ներկաներին՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորել է անտառագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ կարևորելով նրանց դերը անտառների պահպանման, պաշտպանության և վերականգնման գործում։
       «Մարդկային կյանքն ուղղակի կամ անուղղակի կախված է բնությունից, իսկ բնության կարևոր բաղադրիչ մաս կազմում են անտառները՝զբաղեցնելով Հայաստանի տարածքի 11.1%-ը: Հետևաբար մեզնից յուրաքնչյուրը պետք է կարևորի անտառների դերն ու նշանակությունը մեր և կենդանական աշխարհի կյանքում, կոչված լինի անտառների վերականգնման պահպանության և պաշտպանության գործին,որպեսզի անտառածածկ տարածքները տարեցտարի ընդարձակվեն,կազմեն ավելի մեծ տոկոս»,-նշել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:
Միջոցառման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով, որին հաջորդել է «Համագործակցություն հանուն Հայաստանի անտառների կայուն կառավարման» թեմայով պանելային քննարկում։
         Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հույս են հայտնել, որ հաջորդ տարի մարտի 21-ին արդեն կունենանք կատարված աշխատանքներ և նկատելի արդյունքներ։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 + fourteen =