Հանդիպում՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր հանդիպել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը և տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը։

Հանդիպման նպատակն էր գտնել համապատասխան ուղիներ՝ Երևան քաղաքում անտառապատ տարածքներ ստեղծելու։

Մշակել անտառպահպանության նոր կարգ։

Զարկ տալ քաղաքի կանաչապատ գոտիների տարածմանը։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համաձայնության են եկել երկու շաբաթվա ընթացքում կատարել համատեղ ուսումնասիրություն՝տեղում ծանոթանալով տարածքներին։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 − ten =